ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչ վերաբերմունք ունի ԱՄՆ կառավարությունը ՀՀ բարձրացրած մարդասիրական հարցերի, մասնավորապես` Ադրբեջանի կողմից դեպի Լեռնային Ղարաբաղ էլեկտրամատակարարման և գազի մատակարարման, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի և սննդի մատակարարումների դադարեցման վերաբերյալ, ասել է.
«Ձեր նշած կոնկրետ հարցին չեմ կարողանա պատասխանել: Սակայն կնշեմ, որ քննարկումների ժամանակ բարձրացվել են տարբեր խնդիրներ: Եվ այդ ամենի մասին պետքարտուղար Բլինքենը կխոսի ավելի մանրամասն»: