ԵՄ-ն Ուկրաինային զենք կմատակարարի հակամարտության ընթացքում ու դրանից հետո և քննարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամն Ուկրաինայի պաշտպանության հիմնադրամ դարձնելու հնարավորությունը։
Այդ մասին հինգշաբթի ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք պետք է օգնենք Ուկրաինային պատերազմի ժամանակ և դրանից հետո: Ուկրաինան պետք է շարունակի կռվել: Պետք է շարունակել ուկրաինական բանակի արդիականացումը: Խաղաղության եվրոպական հիմնադրամը կարող է դառնալ Ուկրաինայի պաշտպանության հիմնադրամ»,- ասել է Բորելը: