Իսրայելը չի կարող ԱՄՆ-ին թույլ տալ փոխանցել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը Կիևին, քանի որ մտավախություն ունի, որ այն, ինչպես և իսրայելական մյուս զինատեսակները, կարող է հայտնվել Իրանի ձեռքում, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Wall Street Journal-ի հետ հարցազրույցում։
«Եթե այս համակարգը հայտնվի Իրանի ձեռքում, միլիոնավոր իսրայելցիներ կմնան անպաշտպան և վտանգի տակ»,- ասել է վարչապետը։
Նա հիշեցրել է, որ «Երկաթե գմբեթը» խոցում է հրթիռների 95 տոկոսը, որոնք կարող են հարվածել Իսրայելի բնակավայրերը, դա էլ թույլ է տալիս երկրին զգալիորեն նվազեցնել զոհերի թիվը։
Պարբերականի համաձայն՝ Իսրայելում Ուկրաինայի դեսպանը մտավախություններն այն մասին, որ զենքը կհայտնվի Իրանի ձեռքում, անվանել է «միանգամայն հորինված ու սպեկուլյատիվ ենթադրություններ»։
Ավելի վաղ Յոնի ռազմական վերլուծաբան Ջերեմի Բոբն անիմաստ էր համարել իսրայելական «Երկաթե գմբեթ»-ի տեղափոխումը Կիև՝ Ուկրաինայի հսկայական տարածքի պատճառով։ Բացի այդ, ըստ վերլուծաբանի, ռուսական հրթիռներն ավելի կատարելագործված են, քան ցածր տեխնոլոգիական պաղեստինյան հրթիռները, որոնց խոցում է «Երկաթե գմբեթ»-ը։ Դա գիտակցում են անգամ ուկրաինացի պաշտոնյաները, նշել է փորձագետը։