Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 29-ին ընդունել է իրանական «Ալվանդ Մայնինգ և Միներալ Ինդաստրիզ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ-ում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պղնձի վերամշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Կարևորելով այս ոլորտում երկկողմ համագործակցությունը՝ Նարեկ Տերյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը»,- նշված է գրառման մեջ։