Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնի հնչեցրած խոսքերին՝ նշելով, որ Ֆրանսիայի նախագահը հակաադրբեջանական հայտարարություններ է անում և հայամետ քաղաքականություն վարում, ինչն անընդունելի է:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, թե, իբր, Մակրոնը նման հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը:
Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նախագահ Մակրոնը վստահեցրել էր, որ Ֆրանսիան վճռական է Հայաստանին և Արցախին պաշտպանելու հարցում: