Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում՝ մի շարք դպրոցների շենքային պայմաններն և գույքային հագեցվածությունը բարելավելու նպատակով:
Ըստ այդմ՝ գումար կհատկացվի թվով 11 դպրոցում կատարված շինարարական աշխատանքներն ավարտի հասցնելու նպատակով: Մասնավորապես՝ 2 դպրոցում ավարտի կհասցվեն ջեռուցման համակարգի կառուցման, գազաֆիկացման աշխատանքները (Արագածոտնի մարզում), 1 դպրոցում ավարտի կհասցվեն ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքները (Արագածոտնի մարզում), 8 դպրոցում ավարտի կհասցվեն մարզադահլիճի նորոգման կամ բակի բարեկարգման աշխատանքները (որից՝ 6-ը՝ Արագածոտնում, 2-ը՝ Գեղարքունիքում):
Միաժամանակ, գումար է հատկացվում նաև Գեղարքունիքի մարզի թվով 100 դպրոցի գույքով ապահովման համար: