Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և մասնակցել օրվա խորհրդին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: