ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական վաշինգտոնյան բանակցություններին:
«Կարծում ենք՝ բանակցություններն արդյունավետ են: Պետքարտուղար Բլինքենն այսօր նույնպես երկու արտգործնախարարների հետ առանձին հանդիպումներ է անցկացրել: Նա նաև կանցկացնի ևս մեկ եռակողմ հանդիպում»,- ասել է նա: