Հայաստանում ԵՄ առաքելությունը թվիթերում գրառում է կատարել:
«Մենք ամեն օր պարեկություն ենք իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքում, ներառյալ Լաչինի միջանցքի մուտքը՝ Բրյուսելին զեկուցելու ռազմական և անվտանգության ոլորտում նոր զարգացումների մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելության անաչառ հաշվետվությունն ուղղակիորեն նպաստում է Եվրամիության առաջնորդությամբ Հարավային Կովկասում ընթացող խաղաղ գործընթացին»,- ասվում է գրառման մեջ: