ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը:
«Ուրախ եմ հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Ես Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեցի շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը` վստահության ամրապնդման համար»,- գրել է նա: