Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:
Հայկական կողմում տուժածներ չկան։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։