Էնթոնի Բլինքենի և Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո Վաշինգտոնում մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը Twitter-ի իր էջում գրել է.
«ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ զրույցից հետո Վաշինգտոնում մեկնարկել է Բլինքենի, Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը»։