ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է Մոսկվայի մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հաճախակի դարձած զինված միջադեպերով և հրադադարի ռեժիմի խախտումներով:
«Ռուսաստանը կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և վիճելի հարցերը ռուս խաղաղապահների հետ համատեղ կարգավորել խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Իրավիճակի դեէսկալացիային կնպաստի Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելուն ուղղված միջոցառումների շուտափույթ ընդունումը»,- ասել է Զախարովան։