ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ աշխատանքին` ուղղված կայուն համաձայնության հասնելուն: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Այս շաբաթ Արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում հյուընկալում ենք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքին` ուղղված ամուր և արժանապատիվ համաձայնագրի ձեռքբերմանը: Երկարատև խաղաղության բանալին երկխոսությունն է»,- գրել է նա: