Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական օդուժի հարձակմանը:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար։ Մինչ Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, այս գիշեր անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 4 զոհ։ Բարձր է Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը»,- գրել է վարչապետ Փաշինյանը: