Մոսկվան Կոսովոյին թույլ չի տա մտնել Միավորված ազգերի կազմակերպություն, քանի որ հավատարիմ է մնում տեղական իշխանություններին չճանաչելու իր դիրքորոշմանը: Այս մասին հայտարարել է Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն։
Դիվանագետի խոսքով՝ օգտվելով Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալուց՝ արևմտյան երկրները ստեղծել են ընթացակարգ Կոսովոյի՝ այս կառույց մտնելու համար։ «Կոսովոն դարձնելով Եվրախորհրդի անդամ, Արևմուտքը դա կդիտարկի որպես մի տեսակ բեկում Կոսովոյի միջազգային ճանաչման և միջազգային կազմակերպություններին անդամակցելու գործընթացում»,- ընդգծել է Բոցան-Խարչենկոն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի և Եվրամիության բանագնացները կոչ էին արել Կոսովոյին նահանջել Սերբիայի հետ հակամարտությունում: Նրանց խոսքով՝ Կոսովոն պետք է ավելի շատ ինքնավարություն տա սերբական մեծամասնությամբ համայնքներին, եթե ցանկանում է մոտենալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությանը: