Պատգամավոր Լեոնիդ Սլուցկին, որը 16-ամսյա պատերազմի սկզբում մասնակցել Է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններին, հայտարարել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է ստեղծել պայմանագրային բանակ՝ բաղկացած առնվազն յոթ միլիոն զինծառայողից և քաղաքացիական անձնակազմից՝ ի լրումն ներկայիս ժամկետային ծառայության բանակի:
«Երկրին պետք չեն մասնավոր ռազմական ընկերություններ»,- ասել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը և նշել, որ «Կանոնավոր բանակում խնդիրներ կան, բայց մասնավոր ռազմական ընկերությունները չեն կարող դրանք լուծել»:
Նա հավելել է, որ հպարտանում է այն զինծառայողներով, որոնք չենթարկվեցին սադրանքներին, և երկրի ներսում առճակատում սանձազերծելու փորձը ձախողվեց։ Սլուցկին նաև կարծիք է հայտնել, որ ապստամբներին պետք է պատասխանատվության ենթարկել։
Reuters-ը գրում է, որ Ռուսաստանը ցնցվել է Եվգենի Պրիգոժինի և նրա «Վագներ»-ի վարձու զորքերի ձախողված ապստամբությունից, որոնք կարճ ժամանակով վերահսկողություն են հաստատել Դոնի Ռոստովի ռազմական հրամանատարության վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Վագների» զինյալներին փորձել են օգտագործել «մութ խաղերի համար»: Նախագահը միաժամանակ նշել է, որ խմբի մարտիկների և հրամանատարների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի հայրենասերներ են՝ նվիրված իրենց ժողովրդին և պետությանը։