44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում հարց հնչեց այն մասին, թե պատերազմի ժամանակ ինչու է դադարեցվել կանոնավոր զորահավաքը:
«Ես գիտեմ՝ նույն անձի կողմից է տեղեկատվությունը հրապարակման դրվել՝ Մովսես Հակոբյանի կողմից, թե ես հրաման եմ տվել, որ զորահավաքը դադարեցվի: Չկա այդպիսի բան: Ուրիշ պրոցես կա. պարզվել է, որ մեր օրենսդրությամբ՝ բանակից զորացրվածները 2 տարի ենթակա չեն զորակոչի: Ես դա անտրամաբանական եմ համարում, որովհետև բանակից նոր զորացրվածները, սկզբունքորեն, ամենամարտունակ հատվածը պետք է լինեն մեր մոբռեսուրսի, և կան մարդիկ, որոնք մեր կանոնակարգերով և օրենքով ենթակա չեն, կցագրված չեն, հաստիքավորված չեն, կամ հաստիքի կարիքը չկա, չեն զորակոչվում, նրանք, որպես կամավոր, հնարավորություն ունեին զորակոչվելու»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: