«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բանակցություններ է վարում ներկա ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Մունդո Դեպորտիվոյի հաղորդմամբ՝ կողմերը տարաձայնություն ունեն: 43-ամյա մասնագետն իր և օգնականների համար ավելի բարձր աշխատավարձ է խնդրում, իսկ ակումբի ղեկավարությունը կարծում է, որ մարզիչը կարող է բարձրացված աշխատավարձից բաժին հատկացնել օգնականներին:
Չավիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Կատալոնացի մարզիչը Բարսելոնան գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից և թիմի հետ նվաճել է 2 տիտղոս` դառնալով Իսպանիայի չեմպիոն և սուպերգավաթակիր: