Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է, որ հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինի գլխավորած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության դեմ հարուցված ռազմական ապստամբության փաստով քրեական գործը կարճվել է:
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչությունում հունիսի 23-ին ՌԴ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով զինված ապստամբության փաստով հարուցված քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 24-ին ապստամբության մասնակիցները դադարեցրել են հանցագործությանն ուղղակիորեն ուղղված գործողությունները։ Հաշվի առնելով այս և նախաքննությանն առնչվող այլ հանգամանքները՝ նախաքննական մարմինը հունիսի 27-ին որոշում է կայացրել քրեական գործը կարճելու մասին»,- հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը։