44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների և հրավիրյալների հարցերին պատասխանել է վարչապետը:
«Պատերազմը սկսելուց առաջ ամեն ինչ արվել է, որ մենք անհաջողություն չունենանք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը, մանրամասնել՝ 44-օրյայի ընթացքում մինչև հոկտեմբերի 4-ը ադրբեջանական բանակը որևէ խոշոր ձեռքբերում չի ունեցել, իսկ Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային կետ դառնալ պատերազմի համար:
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ երկրի ղեկավարը նկատել է, որ Ադրբեջանի տրամաբանությունն էր «խաղաղության բանակցություններով ստանալ այն, ինչ ուզում է, այլապես կստանա պատերազմով»:
«Մենք չենք առերեսվել այն խնդրի հետ, որ միջազգային հանրությունը ԼՂ-ն համարել է Ադրբեջանի մաս՝ Արցախի կարգավիճակի բանալին վերապահելով Բաքվին»,- նշել է Փաշինյանը:
Մանրամասները` ռեպորտաժում: