Պատերազմական գործողությունների ընթացքում ՊԲ հրամանատարական շտաբում, ըստ սոցցանցերում հայտնված նկարների, եղել են մարդիկ, որոնք իրավունք չունեին այնտեղ գտնվելու:
44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում մեկնաբանելով այդ մարդկանց ներկայությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ամենևին փաստ չէ, որ այն մարդը, որը հրապարակել է այդ տեղեկությունը, ինքը այդ բունկերում գտնվելու իրավունք ուներ: Դա փաստ չէ, որովհետև նա այդ ժամանակ եղել է ռազմական վերահսկողության վարչության պետը, և նա ռազմական դրության պայմաններում իր աշխատավայրում չի եղել:
Երկրորդ՝ նա գտնվել է այնտեղ: Ես չգիտեմ, ես, օրինակ, առիթ ունեցե՞լ եմ պաշտպանության նախարարությանը այս հարցով դիմելու. ասեմ՝ հիմնավորեք, որ նա այնտեղ գտնվելու իրավունք ուներ: Հանկարծ սխալ կոնտեքստ չստացվի, թե անձնական բնույթի տեղեկատվության հետ կապված հետաքննություն է, որովհետև հոկտեմբերի 2-ին կամ 3-ին ես պատմեցի այդ դրվագը, բայց անուններ չտվեցի, թե ում մասին է խոսքը:
Եկավ այսպիսի տեղեկատվություն. որոշում է կայացվել, որ ԼՂ ՊԲ 7-րդ ՊՇ-ը պետք է էվակուացնել, այսինքն՝ ՊՇ-ից զորքերն ամբողջությամբ դուրս բերել: Ես միանգամից կապ հաստատեցի ԼՂ իմ գործընկերների հետ և ասացի՝ ինչքանո՞վ է ճիշտ, որ այդպիսի բան կա: Եվ ինձ ասացին, որ իսկապես այդ որոշումը կա, և ես ԼՂ նախագահի հետ խոսեցի և հետո խոսեցի ՊԲ հրամանատարի հետ, ասացի՝ այդ ի՞նչ պատմություն է, այդ ի՞նչ որոշում է կայացվել: Քննարկումների արդյունքում ինձ ասվեց, որ դա շատ լուրջ վերլուծության արդյունքում կայացված որոշում է: Հարցրի՝ ով է արել այդ վերլուծությունը, և ով է կայացրել, և ինձ ասվեց, որ Մովսես Գրանտիչն է այդ ռեկոմենդացիան տվել»,- ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: