Թուրքական Albayrak և TürkMedya մեդիահոլդինգները երեքշաբթի հայտարարել են, որ խզել են իրենց պայմանագրերը բրիտանական Reuters գործակալության հետ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի դեմ անհիմն մեղադրանքներով հոդվածից հետո։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ասել է, որ Reuters-ը «ինքն իրեն նվաստացրել է»՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի որդու՝ Բիլալի դեմ «անհիմն մեղադրանքներով» հոդվածով, որում նշվում է շվեդական ընկերության հետ նրա ենթադրյալ ֆինանսական գործարքների և «կաշառակերության սխեմայի» մասին։
Ավելի վաղ պաշտոնական Անկարան բազմիցս մեղադրել էր Reuters-ին հանրապետության մասին ոչ հավաստի ու կեղծ լուրեր տարածելու համար։
«Albayrak Medya Holding» հոլդինգը ներառում է Yeni Şafak թերթը, TVNET հեռուստաալիքը և մի շարք այլ լրատվամիջոցներ։
«TürkMedya» հոլդինգը, որը նույնպես հայտարարել է Reuters-ի հետ պայմանագիրը խզելու մասին, ղեկավարում է Akşam, Star թերթերը, 24tv և tv360 հեռուստաալիքները։