Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը Twitter-ում գրել է.
«Վիրավորանքներն ու սպառնալիքները վկայում են փաստարկների թուլության մասին: Միջազգային դատարանը հորդորել է բացել Լաչինի միջանցքը, Եվրոպական խորհրդարանը նույնպես, և մենք չենք լռելու»։