Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ այսօր հանրապետություն է ժամանել «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
«Անվտանգության երաշխիքները, ինչպես երեկ խոստացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տրամադրվել են։ Այո, իսկապես, նա այսօր Բելառուսում է»,- ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքերը մեջբերում է BelTA գործակալությունը։
Լուկաշենկոն համաձայն է, որ այնպիսի ստորաբաժանում, ինչպիսին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն է, չի խանգարի բելառուսական բանակին: Ավելին՝ նա նշել է, որ Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը ցանկանում էր, որ հանրապետության բանակում լինի այնպիսի ստորաբաժանում, ինչպիսին Վագների մարտիկներն են։