Այսօր Վաշինգտոնում տեղի է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
Հայաստանի արտգործնախարարը բարձրացրել է չլուծված հարցեր, որոնց լուծումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար։ «Վերահաստատվել է այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում։