Երևանի «Արարատի» և գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջև պայմանագիրը երկարաձգվել է՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մեծ ուրախությամբ եմ երկարաձգում ակումբի հետ պայմանագիրս: «Արարատն» ինձ համար յուրահատուկ ակումբ է: Միասին ամեն ինչ պետք է անենք նոր մրցաշրջանում մրցունակ թիմ ունենալու և նախորդ մրցաշրջանի համեմատ քայլ առաջ կատարելու համար»,- ասել է Սիմոնյանը:
51-ամյա մասնագետի գլխավորությամբ «Արարատն» անցկացրել է 2022/23 մրցաշրջանի վերջին 12 հանդիպումը՝ գրանցելով 4-ական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն:
Գագիկ Սիմոնյանի մարզչական շտաբում կշարունակեն աշխատել Գևորգ Պողոսյանը, Ռաֆայել Սաֆարյանը և Արա Աբրահամյանը:
Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում «Արարատը» զբաղեցրել էր 6-րդ տեղը: