ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գրառմանը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ: Մանասյանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունն այնտեղ պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ:
«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ադրբեջանի քաղաքականությանը այդ հանրապետությունում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ»,- գրել է Մանասյանը:
Ի հավելումն այդ գրառման՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Իրավապաշտպան կազմակերպությունները նաև կոչ են արել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին»։