Արամի 60 հասցեում հուշարձան-շենքի տանիքին վերնահարկի անօրինական կառուցում իրականացրած անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության, քայլեր կձեռնարկվեն տանիքը նախկին տեսքի բերելու ուղղությամբ:
Փոխքաղաքապետ Ավինյանը հորդորել է ամենակոշտ մեթոդները կիրառել ու անհրաժեշտության դեպքում նաև իրավակարգավորումները փոխել:
«Մենք չպետք է հանդուրժենք, հետո գնանք հետևանքների դեմ պայքարենք։ Դա պետք է լինի ամենածանր հանցագործությունների շարքին հավասար. հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է, որ ուզում է ավել հարկ բարձրանա։ Սա անընդունելի է: Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի քաղաքի հուշարձան-շենքերին»,- ընդգծել է փոխքաղաքապետը: