Ընդդիմության ցանկացած պատասխան ճշմարտության հետ կապ չունի. հայտարարել է իշխող ուժի՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու ընդդիմության որոշմանը:
«Փաստը մնում է փաստ, որ քննիչ հանձնաժողովը կատարում է իր աշխատանքը՝ լավ, թե վատ, դրա գնահատականը կտան այն մարդիկ, որոնք կծանոթանան համապատասխան նյութերին: Չկա ուղղակի մի թեզ, որն ընդդիմությունն առաջ է քաշել հետպատերազմական շրջանում, և որ այդ թեզը դիմանում է ցանկացած քննադատության: Նման թեզ ուղղակի չկա, եթե կա, նորից եմ ասում, թող վաղը գան քննիչ հանձնաժողով, ուղիղ եթերում առաջ քաշեն այդ թեզը, բայց չեն գա, որովհետև իրենք էլ կիսում են իմ կարծիքը»,- ասել է Ալեքսանյանը: