Հունիսի 26-ին՝ ժամը 14:15-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բռնկվել է։
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 55-րդ կմ-ին՝ Փամբակ գյուղի մոտակայքում, Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 5 մետր) և բռնկվել․ վարորդը և ուղևոր Դ․ Կ․-ն (ծնված 1992 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վարդենիսի ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։36-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է ավտոմեքենան։