Ուկրաինան չկարողացավ օգտվել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից մարտի դաշտում։ Այդ մասին գրում է The New York Times (NYT) թերթը։
Բացի այդ, ինչպես նշում է թերթը, այդ իրադարձությունները բացասական ազդեցություն չունեցան ռուսական զորքերի վրա։ «Վագների» ղեկավարի ապստամբության ժամանակ ռուսական պաշտպանության ոլորտում բացեր չեն հայտնաբերվել։ Ըստ հոդվածագրի՝ տեղի ունեցածը չի հանգեցրել շփման գծից ռուսական որևէ ստորաբաժանման վերաբաշխման և ռազմաճակատում ուժերի հավասարակշռության փոփոխության։
Ընդ որում, Ուկրաինան ցանկանում էր և ցանկանում է հօգուտ իր շահերի օգտագործել իրավիճակը, որը վերջին օրերին ստեղծվել է Ռուսաստանում։ «Ուկրաինան, անկասկած, կփորձի օգտվել Պրիգոժինի առաջացրած քաոսից»,- կանխատեսել են հեղինակները։ Միաժամանակ նրանք հայտարարել են, որ այս պահին ճակատում փոփոխություններ չկան՝ Ուկրաինայում ռազմական գործողություններում «լռություն» չկա։