Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք: Գործընթացն իրականացնելու համար մասնագիտական խումբն այժմ ուսումնասիրություն է իրականացնում բարդ տեղանքում: Տարածքում կանցկացվի ոռոգման նոր համակարգ:
«Նորք-Մարաշի լանջին գտնվող համայնքային հողերի վրա իրականացնելու ենք միմիայն կանաչապատում: Եվ որևէ շինարար մեր տարածքում որևէ բան չպետք է անի»,- ընդգծել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: