Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում «ԳԱԶել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսային երթուղիներով:
Հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի.
№ 1 →№ 2 - Էրեբունի օդանավակայան - ՀԱԹ
№ 25 → № 37 - «Էլեկտրոն» գործ․ - Էրեբունու զանգված
№ 28 → № 40 - ՀԱԹ - Զեյթուն
№ 75ա → № 75 - Էներգետիկների բանավան - Քաղաքային պանթեոն
№ 114 → № 25 - Զեյթուն - Պռոշյան ավան
№ 35 → № 12 - Աերացիա - Դավթաշեն
№ 50 → № 50 - Ժամացույցի գործարան - Էրեբունու զանգված
№ 41 → № 41 - Ավան - Էրեբունու զանգված
№ 19 և № 29 → № 36 - Գաջեգործների փողոց - Արագածի փողոց
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, առանձին երթուղիների ուղեգծեր փոփոխվել են:
Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «ԳԱԶել սիթի» շարժակազմերով: