Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին Թվիթերի իր միկրոբլոգում նշել է Իրանի և Ռուսաստանի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մանրամասները:
Նա գրել է. «Այաթոլլահ Ռայիսին այսօր երկու առանձին զրույցներում Ռուսաստանի նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և իրադարձությունները Կովկասում։ Ռայիսին ողջունել է խաղաղ բանակցությունները և մեկ անգամ ևս ընդգծել, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությունն ու արտատարածաշրջանային ուժերի ռազմական ներկայությունը կվնասեն Կովկասի անվտանգությանը:
Պարոն Պուտինը, մանրամասներ ներկայացնելով վերջին ռազմական ապստամբության վերաբերյալ, շեշտեց, որ այդ իրադարձությունը չի կարողացել խաթարել Ռուսաստանի ազգային ինքնիշխանությունը: Նախագահ Ռայիսին նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Ռուսաստանի ազգային ինքնիշխանությանը»,- հավելել է Ջամշիդին: