ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին ներկայացված այլընտրանքային տարբերակին, որը մերժվել էր մեծամասնության կողմից:
«Կազմավորման առաջին իսկ պահից սկսած (քննիչ հանձնաժողովի-խմբ.)՝ մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել:
Մենք ասել ենք, բարձրաձայնել ենք, հրապարակային ներկայացրել ենք այլընտրանքային տարբերակ ևս, որը մերժվել է մեծամասնության կողմից ևս, իսկ այլընտրանքային տարբերակը հետևյալն էր, որ պետք է ստեղծվեր առանձին անկախ իրավասու մարմին, և այդ մարմնում պետք է հավասարաչափ ներկայացված լինեն թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, թե՛ քաղհասարակության, թե՛ Արցախի, թե՛ ՄԻՊ-ի ներկայացուցիչները»,- պարզաբանեց Մինասյանը:
Արծվիկ Մինասյանի ելույթից հետո ԱԺ-ում վեճ ծագեց ընդդիմադիր պատգամավորի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, նիստն ընդհատվեց: