ԵՄ երկրները երկուշաբթի պայմանավորվել են 3,5 միլիարդ եվրոյով (3,8 միլիարդ դոլար) ավելացնել Ուկրաինայի ռազմական օգնությունը՝ ֆինանսավորման վերին շեմը բարձրացնելով մինչև 12 միլիարդ եվրո, տեղեկացնում է Reuters-ը:
Անցյալ շաբաթ ԵՄ աղբյուրները հայտնել էին, որ Միության բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը դիմել է կառավարություններին՝ խնդրելով բարձրացնել Եվրոպական խաղաղության հիմնադրամի (EPF) ֆինանսական վերին շեմը, որն արդեն շուրջ 4,6 միլիարդ եվրո ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային:
Եվրոպական խաղաղության հիմնադրամը (EPF) ստեղծվել է 2021 թվականին, ԵՄ-ի կողմից՝ օգնելու զարգացող երկրներին ռազմական տեխնիկա գնելու հարցում։ Ըստ լրատվականի՝ 27 անդամից բաղկացած միությունը արագորեն որոշեց այն օգտագործել նաև Ուկրաինա զենք առաքելու համար՝ անցյալ տարվա փետրվարին Ռուսաստանի ռազմական գործողություններից:
Հիմնադրամը գործում է ԵՄ բյուջեից առանձին, քանի որ, ըստ կանոնակարգի, ԵՄ բյուջեից չի թույլատրվում ֆինանսավորել ռազմական գործողությունները, բայց դա թույլ է տալիս ԵՄ երկրներին, որոնք զենք-զինամթերք են մատակարարում Ուկրաինային, պահանջել արժեքի մի մասի փոխհատուցում։ ԵՄ երկրները հիմնադրամում ներդրումներ են կատարում ըստ իրենց տնտեսության չափի։