Պանդեմիկ գրիպի պատրաստվածության շրջանակներում (PIP) հունիսի 19-23-ը կայացել է ԱՀԿ փորձագետների առաքելություն՝ գնահատվել են Հայաստանի Հանրապետության դետքային համաճարակաբանական հսկողության գործընթացում ներգրավված պարեկ կազմակերպությունների աշխատանքները, ներկայացվել են առաջարկներ սուր շնչառական վարակների (գրիպ, COVID-19, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս (RSV) և այլ շնչառական վարակներ) ինտեգրացված համաճարակաբանական հսկողության համակարգի հետագա բարելավման ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ գնահատման արդյունքներն ու իրականացված աշխատանքները ներկայացվել են Հայաստանի Հանրապետության դետքային համաճարակաբանական հսկողության համակարգում ներգրավված աշխատողների ամփոփիչ աշխատաժողովի ընթացքում: