Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 30-ից դադարեցվում է գերատեսչության գործունեությունը:
Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:
ԱԻ նախարարության գործունեության ոլորտներին առնչվող ձեր հարցերը, առաջարկությունները, դիմումներն ու նամակները այսուհետ կարող եք ներկայացնել Ներքին գործերի նախարարություն՝ mia.gov.am էլփոստի, ինչպես նաև e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով: