ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ խորհրդարանի ընտրությունում հաղթանակի առթիվ:
«Իմ ամենաջերմ շնորհավորանքները Կիրիակոս Միցոտակիսին՝ խորհրդարանի ընտրությունում ջախջախիչ հաղթանակի համար: Վստահ եմ, որ Հայաստան-Հունաստան համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համատեքստում, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շրջանակներում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։