Հայաստանի համար աստղաբաշխական չափի կաշառքի գործը շուտով կհասնի դատարան:
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ վարույթի տվյալների, 14 մլն դոլարի կաշառք է վերցրել գործարար Սիլվա Համբարձումյանից, որի դիմումի հիման վրա էլ հետագայում հարուցվեց այս գործը:
Կաշառքի նպատակը հանքերի ուսումնասիրության արտոնագրեր տրամադրելն էր: Ըստ մեղադրանքի, 10 լիցենզիայի դիմաց ստացած գումարը Հարությունյանը փորձել է օրինականացրել իր մտերիմների միջոցով:
Մեղադրյալներն այս պահին երեքն են, Արամ Հարությունյանը ու ընկերները ընդհատակում են, հետախուզվում են:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան