Եղանակային պայմանները քիչ էին, գյուղացուն խանգարում է նաև քաղաքականությունը: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուբլու արժեզրկման ֆոնին արտահանվող միրգ-բանջարեղենը նույն գնով էլ չես վաճառի: Բացի այդ, հայկական քաղցրահամ ծիրանին օրինակ, շուկայում լուրջ մրցակից կա՝ ուզբեկականը: Փորձագետներն ահազանգում են՝ ծիրանային ճգնաժամին կարող է հաջորդել խաղողինը, եթե նախապես լուծումներ չմշակվեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան