Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ տեղի է ունեցել «Թմրամիջոցների հիմնախնդիրը Հայաստանում. նոր մարտահրավերներ» թեմայով համաժողովը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ թմրամիջոցներից զերծ, առողջ հասարակություն ունենալ հնարավոր է թմրամիջոցների վնասների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացման, իրավապահ մարմինների կողմից իրականացվող արդյունավետ պայքարի, ինչպես նաև կախվածությունների բուժման ծառայությունների որակի բարելավման շնորհիվ` ընդգծելով, որ ընդհանուր նպատակին հասնել հնարավոր է միայն բոլոր շահագրգիռ կառույցների միասնական ջանքերով։
Համաժողովին մասնակցել և զեկույցներ են ներկայացրել թմրամիջոցների հիմնախնդրի հետ առնչվող պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։