Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի նախագահն այսօր առավոտյան զանգահարել է Բելառուսի նախագահին, հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Վլադիմիր Պուտինը բելառուս գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունից: