Մինչև սեպտեմբերի 25-ը մշակութային նորարական նախագծեր ունեցող մարզաբնակ արվեստագետները կարող են դիմել ԵՄ դրամաշնորհի ծրագրին: Մրցույթը շահած մասնակիցները կստանան արտասահմանյան աշխատանքային պրակտիկաների, ճանաչողական այցերի և մասնագիտական զարգացման հնարավորություններ, արտերկրում կներկայացնեն հայկական մշակույթը: Միջմշակութային փոխանակման այս ծրագրով յուրաքանչյուր հայտատու կարող է ստանալ մինչև 5 հազար եվրո:
Մանրամասները` Լուսինե Գրիգորյանի ռեպորտաժում