Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հայտնել են Կրեմլից:
«Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ կապված զինված ապստամբության փորձի հետ: Թուրքիայի Հանրապետության նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին»,- նշված է հաղորդագրության մեջ։