Բելառուսը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցը՝ ասված է հանրապետության Անվտանգության խորհրդի ուղերձում, որը տարածել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Մինսկը լիովին կիսում է հատուկ ռազմական գործողության նպատակներն ու խնդիրները։
«Բելառուսը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցը, որը լիովին կիսում է հատուկ ռազմական գործողության նպատակներն ու խնդիրները։ Սա Դոնբասում ռուս ժողովրդին պաշտպանելու ծանր, պարտադրված և արդարացված առաքելություն է: Իրականում պայքար է ընթանում սլավոնական աշխարհի ապագայի համար։ Բելառուսներն ու ռուսները եղբայրական ժողովուրդներ են, մեր պետությունները կապված են քաղաքական միությամբ։ Եվ մենք չենք կարող անմասն մնալ այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի հարավում»,- նշված է հաղորդագրության մեջ։