Այսօր երեկոյան ՌԴ և Բելառուսի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, կրկին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունից:
Լուկաշենկոն Պուտինին հանգամանորեն ներկայացրել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ բանակցությունների արդյունքները: ՌԴ նախագահն կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը: