Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով։
Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01»,- նշված է հաղորդագրության մեջ։