ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է Եվգենի Պրիգոժինի «Վագներ» մասնավոր ընկերության շուրջ ծավալվող իրադարձություններին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հավելելով, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները:
«Նախագահը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ծավալվող բոլոր զարգացումների մասին: Անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին
մեղադրել էր իր հիմնադրած «Վագներ» մասնավոր ընկերության ճամբարներին թիկունքից հարվածներ հասցնելու մեջ: ՌԴ ՊՆ-ն հերքել էր այդ տեղեկությունները: